Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը․ Արմեն Այվազյան
ԲլոգոսֆերաՄեզանում շատացել են անհատները, ովքեր իրենք իրենց բոլորից վեր դասելով, լծվել են հայ մարդուն, ամբողջ հայ ժողովրդին պախարակելու և նսեմացնելու անպատիվ գործին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Սրանք անդադար փորձում են բարոյազրկել և հուսալքել հայությանը, վարակել նրան ինքնատյացությամբ՝ ըստ էության, կրկնելով ու տարածելով հայերի մասին թշնամու ստապատիր թեզերը։
Սնկի պես աճած հայատյաց գրառումները, ելույթներն ու բացականչությունները փուչ ու սնանկ են բոլոր առումներով։ Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը, որն իրականում կազմում է հակահայկան գլոբալ ծրագրի մի մասը։ Պահպանեք ու պաշտպանեք ազգային արժանապատվությունը որպես ապագա նոր վերելքի համար հենման գլխավոր կետ։
Հ.գ. Հայատյաց քարոզի վտանգավորության մասին նախկինում էլ քանիցս գրել-նախազգուշացրել եմ։ Մեկնաբանությունների դաշտում դնում եմ այդ նյութերից մեկ-երկուսը»։