«Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տուն Ռուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Ռուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը 

Ամոթի վերջը․․․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Բլոգոսֆերա

Ամոթի վերջը (մի անանուն, հին ու մոռացված ավանդազրույց)
Ամոթը ծնվեց դրախտում։

Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում, որտեղ կա մեղքի զգացում։

Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։
Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։ Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։
Ժամանակներ անցան…

Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք.նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։
Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն : Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։
Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակութունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։

Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի տելեգրամյան ալիքից 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում
Ամենադիտված