Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
ԲլոգոսֆերաԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ։
«Շատ մեծ ցավով տեղեկացա մեր լավ գործընկեր, պայքարի ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անկեղծ ցավակցություններս Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին, «Հայաստան խմբակցության» և ՀՅԴ մեր գործընկերներին:
Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ:
Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան»,– գրել է նա: