Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիք 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը Երևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը» «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերել ՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համար Ինչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Փեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էին Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը 

Հայաստանը ռազմավարական փաստաթուղթ կստորագրի ԱՄՆ-ի հետ. դաշինքի և գործընկերության էական տարբերությունները (տեսանյութ)

Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր մակարդակի են բարձրացնում երկկողմ հարաբերությունները: Այսօր՝ հունվարի 14-ին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ: Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:00-ին: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում ռազմավարական փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ հայտնելուց: Ավելի վաղ արևմտամետ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Ըստ նրա՝ փաստաթուղթը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ: Առաջին և ամենաուշագրավ կետը անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումն է: Բաբաջանյանի տեղեկություններով՝ անվտանգության ոլորտում փաստաթուղթը խթանելու է պաշտպանական համակարգերի արդիականացումը, համատեղ վարժանքները և տարածաշրջանային կայունության նախաձեռնությունները՝ տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Համաձայնագիրը ներառում է դրույթներ նաև էներգետիկայի, տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Վերջին մի քանի տարիներին, Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և ՀԱՊԿ-ի անգործության պայմաններում, Հայաստանում ավելի քան արդիական են դարձել այլընտրանքային ռազմավարական դաշնակիցներ փնտրելու և Հայաստանի անվտանգությունը այլ ռազմական դաշինքների կամ այլ երկրների հետ երկկողմ համագործակցության միջոցով ապահովելու հարցի շուրջ քննարկումները: Բնականաբար, որպես հիմնական այլընտրանք առաջին հերթին դիտարկվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն: Սակայն քանի որ մոտ ապագայում անդամակցումը ՆԱՏՕ-ին անհնար է, և դա Հայաստանում գիտակցում և ընդունում են նույնիսկ արևմտամետ ուժերը, նրանք առաջարկում են Հայաստանի անվտանգության և ռազմական ամրապնդման խնդիրները լուծել աշխարհի թիվ մեկ գերտերության՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ գործակցության ձևաչափով՝ օգտագործելով Վրաստանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների փորձը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ստորագրում է ոչ թե ռազմավարական դաշինքի, այլ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որոնք որակապես տարբեր բաներ են: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և ունեն փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այլ հարց է, թե այդ դաշինքը գործնականում որքանո՞վ է բավարարում Հայաստանի ներկայիս պահանջները:

Մինչդեռ Ադրբեջանից հնչող սպառնալիքների ֆոնին ԱՄՆ-ի հետ ռազմավարական փաստաթուղթը փորձ արվեց ներկայացնել իբրև փրկություն, որ «Քեռի Սեմը» շուտով կգա և կփրկի Հայաստանը արտաքին թշնամիներից կամ գոնե մեծ քանակությամբ զենք կտրամադրի: Այս կապակցությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս՝ վատ դրության մեջ դնել ամերիկացի գործընկերներին: Նրա խոսքով՝ ադրբեջանա-թուրքական հնարավոր ագրեսիայի դեպքում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերային փաստաթուղթը նույնքան անվտանգային երաշխիքներ է տալու Հայաստանին, որքան ՀԱՊԿ պայմանագիրը: Ամերիկայի հարցերով զբաղվող փորձագետը շեշտել է, որ նշված փաստաթղթով Միացյալ Նահանգները Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք-զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը նաև չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում:

Ընդհանուր առմամբ, փաստաթղթի ստորագրումն, իհարկե, դրական քայլ է, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի՞ հեռացող նախագահ Բայդենի վարչակազմի հետ ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչել ընդամենը մի քանի օրից նախագահի պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՊետական դավաճանության համար դատապարտված զույգին ձերբակալել են Ղազախստան մեկնելու ճանապարհինՊեսկովը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին իր անդամակցության հարցում Եվրախորհրդարանը կոչ է արել արգելել կենդանիների սպանդը մորթու համարՍիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպումՔարշերինգի մեքենայում հայտնաբերվել է 4-5 օր այնտեղ մնացած տղամարդու դիՈւզբեկստանը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել Աֆղանստանին խաղաղության հասնելու հարցում«Բոլորին վերադարձրեց իրականություն». ԶախարովաՉինաստանը կոչ է արել Իրանին և Միացյալ Նահանգներին վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում«Մեզ համար նա Ամենայն հայոց կաթողիկոսն է»․ լրագրողները հակադարձել են Ալեն ՍիմոնյանինՊեսկովը խոսել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասինՓաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. ՍիբիգաՀայաստանից Ադրբեջան արտահանվել է միայն ալյումինե փայլաթիթեղ․ Պապոյանը խոստացել է ճշտել ծավալներըԱրգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման ամանՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան
Ամենադիտված