Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի. Արշակ Սարգսյան
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի։
Մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի այսպես կոչված ավտոկայաններում։
Արդյունքում, մարզերի բնակիչները ստիպված կլինեն կրել լրացուցիչ ֆինանսական բեռ՝ օգտագործելով հավելյալ փոխադրամիջոց իրենց նպատակակետին հասնելու համար։
Իսկ փետրվարի 1-ից հանրային տրանսպորտը Երևանում թանկանում է մինչև 300դրամ, որ ոչ այլ ինչ է, քան մտնել երևանցու՝ առանց այն էլ դատարկված գրպանը։
ՔՊ-ի թալանը շարունակվում է»: