ԱՄՆ-ում ստորագրածը պետք է դիտարկել զուտ որպես Բայդենի կողմից նախընտրական PR-նվեր Նիկոլին․ Կարեն Վրթանեսյան
ԲլոգոսֆերաՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչ նիկոլական ակնհայտ ու ծպտյալ քարոզիչները «Ամերիկայի հետ ստորագրած դարակազմիկ փաստաթուղթն» են գովազդում՝ փորձելով այն ներկայացնել՝ որպես հույժ կարևոր ձեռքբերում Հայաստանի համար, ամերիկյան «Արտահանման-ներմուծման բանկը» (որը ԱՄՆ պետական գործակալություն է իրականում) պատրաստվում է 100 մլն դոլար վարկ տրամադրել, որպեսզի Ալիևներին պատկանող SilkWay ավիաընկերությունը նոր տրանսպորտային ինքնաթիռներ գնի։
SilkWay-ը հայտնի է աշխարհում նաև զենք-զինամթերքի փոխադրումների զանազան մութ գործարքներով։
Հ.Գ. Իրականում ԱՄՆ-ում ստորագրածը պետք է դիտարկել զուտ որպես Բայդենի կողմից նախընտրական PR-նվեր Նիկոլին»։