Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ Նոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտել Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո) Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում «Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ «Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցը 

«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը

Բլոգոսֆերա

Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին

«ՄԵԶ ԲԱՆՏԱԿԻՑ ԶԳԱԼՈՎ…

«…Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիների ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու…» (Ղուկ. Դ:18-19):

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, մարգարեին հղում կատարելով, խորքային նկարագրում և բնորոշում է անկում ապրած հասարակության էությունը՝ աղքատացած և արժեքներից զրկված, սրտով բեկված, կուրացված, գերեվարված, կեղեքված, որն ընդունակ չէ որևէ իրագործումի և դեգերում է քաոսի և անորոշության բավիղներում: Սակայն, մյուս կողմից, մեր Տերն Ինքն իսկ առաջարկում է դեղամիջոցը և քայլ առ քայլ՝ աստիճանական կամ ամբողջական լուծման ճանապարհը.

ա) ավետարանել,
բ) բժշկել,
գ) ազատություն քարոզել,
դ) տեսողություն կամ արթնություն, այսպիսով՝
ե) ազատագրել կամ ազատագրվել
և վերջապես հասնել Տիրոջը ընդունելի տարին հռչակելուն, այսինքն՝ հաղթանակի և կատարյալ ազատության:

Մեր այս շատախոսիկ և շատ հաճախ դատարկախոսիկ իրականության մեջ, երբ հասարակությունը ենթարկվում է գրեթե ամենօրյա տեղեկատվական ահաբեկության թե՛ կեղծ լուրերի և թե՛, առավել սարսափելին, կեղծ օգտահաշիվների կողմից, որը միտված է մարդուն զրկելու հասարակական պատասխանատվություն ստանձնելու քաջությունից, գրեթե մոռացության է մատնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես հայ գերիների՝ Բաքվի բանտերում տառապանքի մատնված լինելու հանգամանքը:

Մեր պատիվը
Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»։

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար։ Ի՞նչ է նշանակում Հայաստան պետության համար, Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների, ընդհանրապես հայ հանրության և մեզանից յուրաքանչյուրի համար։

Մենք կցկտուր տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են պահվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները և մեր մյուս հայրենակիցները Բաքվի բանտերում։ Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա «իշխանությունների», ոչ միայն տեր չկանգնեց իր զավակներին, այլև, ըստ ամենայնի, խրախուսում է նրանց պատանդառության հանգամանքը։ Սակայն հայ ժողովուրդը, հայ հասարակությունը և հայկական սփյուռքը նույնական չեն այսօրվա իշխանությունների հետ, և մեր պատասխանը, մեր վերաբերմունքը պետք է միանգամայն տարբեր լինեն այն վախվորած, դավաճանական և թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրվա «իշխանությունները»։

Մենք տեղյակ չենք նաև, թե ինչ ցուցմունքներ է Բաքուն փորձել կորզել նրանցից և ինչի է ցանկանում հասնել: Բայց պարզից էլ պարզ է, որ գերեվարվածների հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես ցանկանում է՝ ականջալուր չլինելով որևէ միջազգային արձագանքի: Այսուհանդերձ, պետք է շատ լավ հասկանանք, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ, այսպես կոչված, «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար։ Մենք պիտի շատ լավ պատկերացնենք, թե ինչպիսի´ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները», և թե ինչ ճնշման տակ են գտնվել բոլոր պատանդները։ Սա նշանակում է, որ Բաքուն շարժվում է միայն սեփական հստակ օրակարգով, որը կարող է բովանդակել ամեն ինչ՝ բնականաբար դեմ լինելով Հայաստանի և Արցախի շահերին։ Այսինքն՝ այս դատավարությունները մեծ վնասներ և սպառնալիքներ են պարունակում, որոնց դիմագրավելուն մենք պետք է պատրաստ լինենք։

Մեր անելիքը

Ըմբռնելով հանդերձ մեր հասարակական կյանքի հոգևոր և քաղաքական կաթվածահարության աստիճանը, տեղեկատվական գրոհներն ու ահաբեկչությունը.

Ա. Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին։

Բ. Աջակցության բովանդակությունը պետք է լինի շատ հստակ. Հայ ժողովուրդը միասնական է Բաքվի պատանդառած իր հայրենակիցներին զորակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո´չ մեր աջակցությունը, և ո´չ էլ Հայաստանի և հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու համար՝ ի տես աշխարհի, ի տես մեր ներքին և արտաքին բոլոր թշնամիների՝ հավաստելով, որ մենք տեր ենք մեր հայրենակիցներին, և որևէ թշնամական դատավարություն չի կարող մեզ ջլատել և մեր կարծիքը փոխել նրանց մասին։

Դ. Կոչ եմ անում բոլոր կարող կազմակերպություններին և անհատներին՝ Հայաստանում և սփյուռքում ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար:

Զ. Այս խնդրի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն՝ պայմանավորված քաղաքական կամ որևէ այլ դիրքորոշումով:

Ձեզ զգացեք նրանց փոխարեն… Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ...
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ» (Եբր. ԺԳ 3):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառմամբ Դաժան բախում՝ Արագածոտնում․ 3 վիրավոր, նրանց թվում՝ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը․ Երևան-Գյումրի ճանապարհին 5 կմ խցանում է առաջացելՍպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերըՀայաստանի և Հունաստանի վարչապետները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը 8.3 մլն դրամի համակարգչային հափշտակության գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրանք է ներկայացվել 1 անձիԵթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ. ԶաքարյանԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայեն հանդիպումը«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում «Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին «Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները «Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է «Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները «Մանկական Եվրատեսիլ»-ում Naré-ն կներկայացնի Հայաստանը «BOO!» երգով Ապամոնտաժումներ են իրականացվել Էրեբունի վարչական շրջանումՍեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական համընդհանուր ծածկույթի ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումներն ու փորձըՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ ՍիբիգաՈ՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն
Ամենադիտված