Պուտինի նախընտրական կայքում նրա հրաժարականն են պահանջում
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցներն` այսօր պաշտոնապես բացված Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի նախընտրական կայքում արդեն նրա հրաժարականը պահանջող կոչեր են հայտնվել։
Կայքում բազմաթիվ նման կոչերից միայն երեքն են հասանելի, որոնցում կոչ են անում Պուտինին հանել թեկնածությունը և հեռանալ քաղաքականությունից։
«Վլադիմիր Վլադիմիրովիչ առաջարկում եմ ձեզ չխաթարել հեղափոխական իրավիճակը եւ հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, ինչպես նաև առաջարկում եմ հանել նախագահական ընտրություններում Ձեր թեկնածությունը և լավ կլինի ընդհանրապես հեռանա՛ք քաղաքականությունից», - Պուտինի նախընտրական կայքում նման կոչ է արել Սվետլանա Սարոկինան, ում կոչը դիտումների քանակով ամենաբարձր տեղն է զբաղեցնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)