Հասկանում եմ` հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բարև Ձեզ, եկել եմ ասեմ ու գնամ։
Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին(ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ, թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:
Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:
Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու