Դիմա Բիլանը զարմացրել է երկրպագուներին իր նոր կերպարով (լուսանկար)
Ժամանց
Երգիչ Դիմա Բիլանն իր նոր կերպարով ցնցել է երկրպագուներին։ Արտիստը համապատասխան լուսանկարը հրապարակել է Instagram-ում։
43-ամյա Դիմա Բիլանը երկար ժամանակ անց առաջին անգամ սափրել է մորուքը։ Երգիչը հարդարված մազերով կեցվածք է ընդունել լոգարանի հայելու առջև։
Երկրպագուները մեկնաբանություններում քննարկել են ռուս աստղի նոր կերպարը։
«Ինչպիսի գեղեցիկ տղամարդ», «Դիմա, անճանաչելի ես դարձել», «Դիմա, մինուս 20», «Ես նույնիսկ չճանաչեցի նրան»,- գրել են համացանցի օգտատերերը մեկնաբանություններում։

