Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հասարակություն
Հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
