Սթրեսից, ապրումներից հիշողությունս այնքան է խախտվել․ Նազենի Հովհաննիսյան (տեսանյութ)
Ժամանց«Պատկերացնո՞ւմ եք, որ սթրեսից, ապրումներից, գիշերը ցերեկ անելուց հիշողությունս այնքան է խախտվել, որ երեքշաբթի օրվա նկարահանումը շփոթել եմ այսօրվա հետ»,– այս մասին Ինստագրամի իր էջի «սթորիներ» բաժնում պատմել է հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը շատ լավ հիշողություն ունի։
«Ինչ կապ ունի շաբաթ օրը երեքշաբթվա հետ, ուզում եմ հասկանալ իմ տրամաբանությունը։ Այդքան վատ է ամեն ինչ»,– տեսանյութում ասում է Նազենին։
Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես է իր մայրիկը, հոր խոսքերով, դուրս գալիս երբեմն թեյնիկը վերցնում պայուսակի փոխարեն․ «Հիմա նրան հասկանում եմ։ Թեյնիկով դեռ դուրս չեմ եկել, բայց ամեն ինչ դեռ առջևում է»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)