Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպան Բա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ է Քրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումին Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոնները Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Թրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակը 12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին #ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը 

Հերթը հասել է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելուն․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Փաշինյանը, կատարելով իր օտար տերերի թելադրանքը, ճգնում է հայ քաղաքական, պատմական և իրավական միտքն ու մտածողությունը ողողել թուրքական ու ադրբեջանական կեղծ տեսություններով ու ստապատիր մեկնաբանություններով։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
 
«Հերթը հասել է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելուն, այն է՝ ցեղասպանության ժխտման ամենատարածված ձևին։
 
Եղե՞լ է, թե՞ չի եղել։ Իսկ գուցե այն ինչ եղել է, ցեղասպանություն չէր, այլ քաղաքացիական պատերա՞զմ կամ սովորական տեղահանո՞ւմ։ Իսկ որքա՞ն թուրք են կոտորել հայերը։ Իսկ ո՞վ էր մեղավոր կատարվածի համար՝ հայե՞րը, թե՞ թուրքերն կամ գուցե քրդե՞րը։ Իսկ մի՞թե բոլորը չէին հավասարապես մեղավոր։ Դե, այդ դեպքում եկեք բոլորով միմյանցից ներողություն խնդրենք ու մոռանանք «մեր ընդհանուր պատմության այդ կնճռոտ էջը»։ Սա է թուրքական ժխտողականության մեթոդաբանական ուղեցույցը, որը սկսել է կիրառել ոչ այլ ոք, քան ՀՀ վարչապետի աթոռին ոչ բարով բազմած անձը։
 
Բայց այս ամենն ունի նախապատմություն, որի ամենաբուռն փուլը 2008-2009 թվականներն էին՝ տխրահռչակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության և ՀՀ-Թուրքիա կապիտուլյացիոն արձանագրությունների շրջանը։ Հենց այդ ժամանակ հայ չինովնիկությունը վերջնականապես «փչացվեց» ու դավաճանեց ազգային սրբություններին։ Այդ տարիներին շատ եմ նախազգուշացրել տարվող կապիտուլյացիոն քաղաքականության պատճառով մեր գլխին գալիք ծանր հետևանքների մասին, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, քննադատական վերլուծություններ հրապարակել, բողոքի մարդաշատ մի քանի միջոցառում կազմակերպել։ Այսօր կհիշեցնեմ միայն մեկ կարևոր դրվագ՝ 2009 թ. իմ ղեկավարած «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի ներկայացրած հայցը, որը միտված էր կասեցնելու Հայաստանում Հայոց ցեղասպանության սկիզբ առնող ժխտման դրսևորումները։
Բանն այն է, որ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը 2008-ին Երևանում հրատարակել էր «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որում Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող մի հրապարակում կար։ «Արարատ» կենտրոնի հայցի առարկան Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները «Կովկասի ինստիտուտին» հերքել պարտավորեցնելն էր, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը: Ընդարձակ հայցադիմումում, մասնավորապես, նշել էինք.
«Խնդրո առարկա հոդվածի տպագրումով, Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով` Կովկասի ինստիտուտը ոտնահարել և անտեսել է այս իրավական պահանջները: Հետևաբար՝ միջնորդավորված կերպով նպաստել է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը»:
 
Հայցի հիմնական նպատակներից էր իրավական նախադեպի ստեղծումը, այդ թվում՝ ապագայում Հայաստանում ժխտողական գրականություն տպագրելու և տարածելու արգելումը, բնականաբար, նաև հրապարակային ելույթները։
 
Հայցը մերժվեց բոլոր երեք ատյաններում, այսինքն՝ շուրջ մեկ տասնյակ դատավորներ՝ սկսած առաջին ատյանի դատավոր Կարինե Պետրոսյանից, համարեցին, որ Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գրականություն տպագրելը և տարածելը որևէ խնդիր չի ստեղծում ընդդեմ ՀՀ օրենքների։ Այսինքն, ստեղծվեց իրավական նախադեպ, որից հետո ՀՀ-ում որևէ մեկը կարող էր հանգիստ տպագրել ժխտողական գրականություն։ Որևէ մեկը կարող էր Հայոց ցեղասպանությունը չակերտների մեջ վերցնել և այդպես հրապարակել։ Միանգամայն պարզ էր, որ սա քաղաքական վճիռ էր, որը իջնում էր անձամբ Սերժ Սարգսյանից։ Հայցը վարույթ ընդունելուց հետո դատական գործն անմիջապես կարճելը իրավական նոնսենս էր, որով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին զրկեցին իր, ինչպես նաև հանրային շահերը դատարանում պաշտպանելու իրավունքից։
 
Ժամանակին այդ հայցի մասին շատ հրապարակումներ եղան։ Երջանկահիշատակ բարերար ու հանրային գործիչ Լևոն Հայրապետյանը, ուշացումով իմանալով այդ գործի մասին, հայերեն ու ռուսերեն մի ընդարձակ հոդված տպագրեց «Հայաստանի Զրուցակից» թերթում («Ապագա բանտարկյալը. երբ հայն է ժխտում ցեղասպանությունը», «Будущий заключенный!!! Когда Геноцид отрицает армянин», 16.10.2009)։
 
Սակայն ոչ մի քաղաքական կուսակցություն, գիտակրթական կամ հասարակական կազմակերպություն իր աջակցությունը չհայտնեց այդ գործին, որը շահելու դեպքում այսօր Նիկոլը գուցեև չհամարձակվեր Հայաստանում բացահայտորեն թուրքական քարոզչություն վարել...
 
Հ.գ. Մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ «Արարատ» կենտրոնի հայցը, այնուհետև վերաքննիչ և վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքները, ինչպես նաև այդ գործի մասին մամուլում եղած որոշ հրապարակումները, ներառյալ Լևոն Հայրապետյանի վերը նշված հոդվածը»,– գրել է Այվազյանը։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան Թրամփի ժամանման նախօրեին Մանհեթենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալովՅելոուսթոունի սուպերհրաբխի ժայթքումը կարող է ժամանակավորապես դանդաղեցնել գլոբալ տաքացումըԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի էԽոշոր հրդեհ առևտրի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներԿրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկինՄեսսիի վերջին խաղը․ լեգենդը հայտարարել է Արգենտինայի հավաքականից հրաժեշտի մասինՎեց ամիս ժամկետով արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար Թբիլիսիից Մոսկվա մեկնող չվերթի ուղևորները մնացել են օդանավակայանում՝ առանց ջրի և սննդիԱջափնյակի չթույլատրված առևտրի «բլից-օպերացիան»․ առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք1 մլրդ 327 միլիոն դրամ՝ Անկախության տոնին. Պուտինի դիմաց նստելը լավագույն օրը չի լինի. ԶելենսկիՖրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանBRAF-ի 14-րդ տարեկան համաժողովը 2027-ին կանցկացվի ՀայաստանումՆարեկ Կարապետյան․ «Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրին
Ամենադիտված