«Мегафон»–ի տնօրենը հեռանում է այդ պաշտոնից
Ռուսաստան
Ռուսաստանի երեք ամենախոշոր բջջային օպերատորներից մեկի՝ «ՄեգաՖոն» ընկերության տնօրենը մոտ ապագայում կհեռանա այդ պաշտոնից։
Սերգեյ Սոլդատենկովը, ով արդեն ինը տարի է ընկերության գլխավոր տնօրենն է, հասցրել է ընկերությունը բջջային կապի ռուսաստանյան շուկայում առաջատարի դիրքերի, մտադիր է գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալ մինչև այս ամառ։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի ֆավորիտ է համարվում «ЮТВ» մեդիա–հոլդինգի կառավարման խորհրդի նախագահ Իվան Տավրինը։
«Կոմերսանտ»–ին տված հարցազրույցում Սոլդատենկովը հայտնել է, որ Իվան Տավրինի հետ սկզբունքային համաձայնության են եկել «ՄեգաՖոն» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)