Պետք չէ բարկացնել Թրամփին․ ԵՄ
Աշխարհ
Եվրամիության մի քանի երկրներ դեմ են միայն եվրոպական զենք գնելու Ֆրանսիայի քայլին, քանի որ դա կարող է «բարկացնել» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե այս փուլում մենք՝ որպես ԵՄ, պատրաստվում ենք միլիարդներ ներդնել պաշտպանական կարողություններում և վճռականորեն փակել դռները ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության համար, ի՞նչ եք կարծում, դա լավ կընդունվի Մար-ա-Լագոյում», ասել է անանուն դիվանագետը:
Ֆրանսիայի դիրքորոշումը կարող է նաև խանգարել ԵՄ-ին ԱՄՆ-ից «Patriot» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելուց։
ՆԱՏՕ-ի գնումների հարցերով նախկին ղեկավար Կամիլ Գրանդը կարծում է, որ Ֆրանսիային դժվար է լինելու իր կողմը գրավել եվրոպական երկրներին։ «Փաստն այն է, որ մոտ տասը երկրներ հետաքրքրված են Sky Shield-ով, և նրանք արդեն ունեն Patriot-ը: Այս համատեքստում Ֆրանսիայի համար դժվար կլինի պարզապես «ոչ» ասելը»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)