Հոնկոնգը գրանցել է տեղական վիճակախաղի ամենամեծ շահումը
Աշխարհ
Հոնկոնգի հայտնի «Mark Six» վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ շահումը գրանցվել է ամանորյա խաղարկությունում, որը համընկնում է Օձի տարվա գալուստի հետ: Հաղթողը շահել է 193,762,620 հոնկոնգյան դոլար (մոտ 25 միլիոն դոլար), հաղորդում է South China Morning Post-ը:
Հոնկոնգյան ժոկեյ ակումբի կողմից կազմակերպված վիճակախաղի կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է գուշակել 49 թվերից 6-ը։ Առաջարկված թվերն էին 14, 18, 30, 36, 40 և 42: Դեռևս չի նշվում, թե կոնկրետ ով է արժանացել պատմական մրցանակին: Երկրորդ տեղը զբաղեցրել է 12 տոմս (6 թվից 5-ը գուշակվել է)՝ յուրաքանչյուր այդպիսի տոմս իր տիրոջը բերել է 1,215,620 հոնկոնգյան դոլար (ավելի քան $150 հազար)։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)