Պանամայի ջրանցքի իրավիճակը կարող է լուծվել առանց զինվորականների. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ամերիկացի զինվորականներին ներգրավելու անհրաժեշտություն չի լինի, հայտնում է Euromedia24-ը։
«Չեմ կարծում, որ Պանամայում զորքերի կարիք կլինի, Պանամայի ջրանցքի ցուցանակների 70%-ը չինարեն էր, սխալ է, դա նախատեսված չէր Չինաստանի համար, չպետք է արվեր»,-ասել է նա։
Թրամփը կրկին պնդել է, որ «Չինաստանը վերահսկում է Պանամայի ջրանցքը»։
ԱՄՆ նախագահը հունվարի 20-ին իր երդմնակալության ելույթում հայտարարեց Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» իր մտադրության մասին։Նախկինում նա բազմիցս հայտարարել էր, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վերադարձնել ջրանցքի վերահսկողությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)