Բելառուսում հայտարարել են՝ իրենց դեմ ագրեսիայի նշաններ չկան
Աշխարհ
Բելառուսն այս պահին չի տեսնում հանրապետության դեմ ագրեսիայի սանձազերծման նշաններ։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, գրում է Eadaily-ն։
«Այսօր, համենայնդեպս, մենք չենք տեսնում որևէ նախանշան, որը կսպառնար կամ կմատնանշեր Բելառուսի Հանրապետության դեմ ինչ-որ պոտենցիալ ագրեսիայի սանձազերծում։ Մենք այսօր նրանց չենք տեսնում: Բայց զորավարժությունների քանակն ու քայլերը, որ անում է արևմտյան երկրների կոալիցիան, իհարկե, հուսադրող չեն»,- նշել է Վոլֆովիչը։
Այս առնչությամբ նա նշել է Միացյալ շտաբների պետերի որոշումները, որոնք որոշել են էապես ավելացնել մի շարք երկրների, այդ թվում՝ Բելառուսի մերձավոր հարևանների՝ Լեհաստանի և Բալթյան երկրների ռազմական բյուջեները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)