ԱՄՆ-ում կործանված ուղղաթիռի զոհերից մեկը Բայդենի աշխատակիցն է
Աշխարհ
Հայտնի է դարձել Վաշինգտոնի ազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության ինքնաթիռի հետ բախված ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի երրորդ անդամի ինքնությունը։ Նա կապիտան Ռեբեկա Լոբախն է, ով Ջո Բայդենի վարչակազմի օրոք ծառայում էր՝ որպես Սպիտակ տան սոցիալական օգնական: Այս մասին հայտնում է Breitbart News-ը։
Սպիտակ տան սոցիալական օգնականը ԱՄՆ զինվորական սպա է, ով ապահովում է «դրական մթնոլորտ է ապահովում Սպիտակ տան միջոցառումների ժամանակ՝ ներառյալ նախագահի և առաջին տիկնոջ հետ շփումները»:
Լոբախին նկարագրում են՝ որպես «բարի, առատաձեռն, կենսուրախ, հավակնոտ և ուժեղ» մարդու, ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ՝ հավելելով, որ նա «մարտիկ է և չի վարանի պաշտպանել իր երկիրը մարտերում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)