Երբեք չենք ստացել. Զելենսկին չգիտի՝ որտեղ է ԱՄՆ-ի կողմից Կիևին հատկացված 100 միլիարդ դոլարը
Աշխարհ
Բայդենի վարչակազմը Ուկրաինային 177 միլիարդ դոլար չի հատկացրել։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Ես լսում եմ, և նախկինում լսել եմ, և այսօր մենք լսում ենք Միացյալ Նահանգներից, որ Ամերիկան Ուկրաինային տվել է հարյուրավոր միլիարդներ, ավելի ճիշտ՝ 177 միլիարդ դոլար, և սա հենց այն ցուցանիշն էր, որին աջակցել կամ քվեարկել են Կոնգրեսը և այլ տարբեր կազմակերպություններ:
Տեսեք, ես, որպես պատերազմող երկրի նախագահ, ասում եմ, որ մենք ստացել ենք ավելի քան 75 միլիարդ։ Այսինքն՝ 100 միլիարդ մենք երբեք չենք ստացել։ Երբ ասում են, որ Ուկրաինան պատերազմի ժամանակ 200 միլիարդ է ստացել բանակին աջակցելու համար և այլն, դա ճիշտ չէ։ Ես չգիտեմ, թե որտեղ է այս ամբողջ գումարը», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)