Մոլդովան հայտնել է խախտման մասին
Աշխարհ
Մոլդովայի զինվորականները գրանցել են անօդաչու թռչող սարք, որը Մերձդնեստրի շրջանում անօրինական հատել է Ուկրաինայի պետական սահմանը և նույն հետագծով լքել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Թռիչքը հայտնաբերել և հետևել են Ազգային բանակի օդային տարածքի մոնիտորինգի համակարգերը: Այն արձանագրվել է 00:30 և 00:45 միջակայքում», - ասված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ օբյեկտը հատել է սահմանը ուկրաինական Պավլովկա բնակավայրի մոտ և չճանաչված Մերձդնեստրի տարածքում անցել է Կարմանովո-Մայակ-Գրիգորիոպոլ երթուղով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)