Հարբած փիղը խուճապ է առաջացրել Հնդկաստանում
Աշխարհ
Վայրի փիղը հարձակվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող Արևմտյան Բենգալիայի նահանգի Ջալփայգուրի գյուղի բնակիչների վրա՝ առաջացնելով խուճապ, այս մասին հայտնում է «Sputnik Arabic» լրատվական գործակալությունը, փոխանցում է Euromedia24-ը։
Տեղեկությունների համաձայն՝ փիղը ալկոհոլ է խմել կոկոսի ֆերմայում գտնվող տակառից, որը նրան հարբեցրել է։Տեսանյութում երևում է, որ բնակիչները բուլդոզերով փորձում են հեռացնել հարբած փղին, սակայն դա հրահրում է կենդանուն հարձակվել բուլդոզերի վրա։
Ավելի ուշ ոստիկաններն առգրավել են բուլդոզերը, որով սադրել էին փղին։ Փիղը թեթև վնասվածքներ է ստացել՝ փորձելով փախչել հարձակումից։ Դեպքի վայր են ժամանել անտառային վարչության աշխատակիցները և ոստիկանները, որոնց հաջողվել է փղին ուղղորդել դեպի անտառ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)