Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի դեմ
Աշխարհ
Չինաստանը 15% մաքսատուրքեր է հայտարարել ԱՄՆ ածխի և հեղուկ բնական գազի, և 10%՝ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի և մեծ տարողունակ մեքենաների ներմուծման համար։
Չինաստանի առևտրի նախարարությունը նաև հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել Google-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
Պեկինը նաև հայտնել է, որ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ ընդդեմ ԱՄՆ-ի գործողությունների։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի միակողմանի բարձրացումը լրջորեն խախտում է կանոնները։ Սա ոչ միայն անօգուտ է սեփական խնդիրները լուծելու համար, այլև վնասում է Չինաստանի և ԱՄՆ-ի բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությունը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Չինաստանը նաև խստացնում է վոլֆրամի, տելուրիումի, բիսմուտի, մոլիբդենի և ինդիումի հետ կապված ապրանքների արտահանման հսկողությունը:
Միջոցառումները վերաբերում են փետրվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 10% մաքսատուրքեր սահմանելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)