ՌԴ ԱԳՆ–ը հանդես է գալիս Իրանի նկատմամբ նոր սանկցիաներ կիրառելու դեմ
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ «Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելը և այդ երկրին հնարավոր ռազմական հարված հասցնելը կարելի է որակել՝ որպես այդ երկրի քաղաքական ռեժիմը փոխելու փորձ»։
«Իրանի դեմ ցանկացած միակողմանի գործողությունները կխափանեն միջազգային հանրության բոլոր ջանքերը այդ երկրի միջուկային ծրագրի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ճանապարհին», – նշել է Գատիլովը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները նոր տնտեսական պատժամիջոցներ է կիրառել երեք խոշոր միջազգային էներգետիկ ընկերությունների նկատմամբ Իրանի հետ համագործակցելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)