Թրամփը ՆԱՏՕ-ից ակնկալիքներ ունի
Աշխարհ
Վաշինգտոնը ձգտում է ապահովել, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Հյուսիսատլանտյան դաշինքում հավասարեցնեն Կիևին տրամադրվող օգնության ծավալը: Այս մասին Սպիտակ տանը ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել հավասար հարթեցում, քանի որ ներդրել ենք գրեթե 300 միլիարդ դոլար, իսկ նրանք՝ 200 միլիարդով քիչ», - ասել է նա՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ին:
«Ինչու՞ նրանք ավելի քիչ գումար են ներդրել: Որովհետև Բայդենը երբեք նրանցից գումար չի խնդրել։ Նա երբեք չի ասել, որ պետք է վճարեն: Միայն նրանց փող է տվել: Մենք հիմա բանակցում ենք վերջիններիս հետ՝ աշխատելով որոշակի գործարքների վրա և փորձելով ձեռք բերել որոշակի երաշխիքներ»,- հավելել է Թրամփը


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)