Կկայանա Թրամփ-Սի Ծինփին հեռախոսազանգ․ Սպիտակ տուն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույց է ունենալու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփը Օվալաձեւ գրասենյակում ասաց, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - հավելել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շփումներ կարող են տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։
«Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա մենք կխոսենք Չինաստանի հետ, հնարավոր է, առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)