Պեկինը մի քանի մետաղների վրա արտահանման հսկողություն է սահմանել
Աշխարհ
Չինաստանը վերահսկում է վոլֆրամի, տելուրիումի, բիսմուտի, մոլիբդենի և ինդիումի արտահանումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՉԺՀ-ի առևտրի նախարարությանը հղումով։
Նշվում է, որ Պեկինը համապատասխան որոշում է կայացրել՝ պաշտպանելու ազգային անվտանգությունն ու շահերը «միջազգային պարտավորությունների կատարման, մասնավորապես՝ զենքի չտարածման համատեքստում»։
Կառավարության որոշման համաձայն՝ այդ ապրանքներ արտահանողները պետք է լիցենզիա ստանան Չինաստանի Պետխորհրդի Առևտրի դեպարտամենտից։
Ավելի վաղ Չինաստանի Պետխորհրդի սակագների և դասակարգման կոմիտեն հայտնել էր, որ Պեկինը որոշել է պատասխան տուրքեր սահմանել ԱՄՆ-ից ածխի, հեղուկ բնական գազի, նավթի և գյուղատնտեսական մեքենաների վրա։
