Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Ինդոնեզիայի Դոյ կղզու տարածքում հզոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալության կայքում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով՝ 04:45-ին (Երևանի ժամանակով՝ 01:45-ին)»,- նշվում է տեքստում։
Գործակալության տվյալներով՝ տարերային աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում։ Երկրաշարժի օջախն իր հերթին գտնվել է 105 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)