ԱՄՆ-ում հիմնադրամ է ստեղծվելու
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների և առևտրի գերատեսչությունների ղեկավարները 90 օրվա ընթացքում պետք է վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփին ներկայացնեն երկրում ինքնիշխան հարստության հիմնադրամ ստեղծելու ծրագիր։ Այս մասին ասվում է Թրամփի հրամանագրում, որը երկուշաբթի օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի համաձայն՝ ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթին և Հովարդ Լուտնիկին հանձնարարվել է մշակել հիմնադրամի ստեղծման ծրագիր, որը ներառելու է «առաջարկություններ ֆինանսավորման մեխանիզմների, ներդրումային ռազմավարության, ֆոնդի կառուցվածքի և կառավարման մոդելի վերաբերյալ»:
Երկու գերատեսչությունների ղեկավարները «այս ծրագիրը պետք է համատեղ ներկայացնեն նախագահին հրամանագրի հրապարակումից հետո 90 օրվա ընթացքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)