ԵՄ-ն Թրամփին հասկացրել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին չի տա. Politico
Աշխարհ
ԵՄ առաջնորդները պաշտպանության հարցերով ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հասկացրել են, որ Գրենլանդիան չեն զիջի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է Politico թերթը։
«Երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որը նվիրված էր պաշտպանության ամրապնդմանը, ավարտվեց հիմնականում Ամերիկայի մասին պնդումներով։ ԵՄ առաջնորդները հասկացրեցին, որ չեն տրվելու Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու պահանջին»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքին առաջարկել է ապահովել կղզու անվտանգությունը այնտեղ զորքերի հնարավոր տեղակայման միջոցով։ Նրա խոսքերը պատասխան են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, ով ասել է, որ ԱՄՆ-ը պետք է վերահսկի Գրենլանդիան՝ Չինաստանի կողմից տարածքը գրավելու հնարավոր փորձերի պատճառով։
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը չի բացառել Գրենլանդիայում ԱՄՆ ներկայության ընդլայնումը «կղզին պաշտպանելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)