ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նոր պաշտոն է ստացել
Աշխարհ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը դարձել է երկրի ֆինանսների նոր նախարար։ Նորվեգիայի նոր կաբինետի կազմը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ և Ստոլտենբերգի վաղեմի դաշնակից Յոնաս Գահր Ստյորեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իշխող կոալիցիայի փլուզումից հետո Ստյորեն ստիպված եղավ փոխել իր կաբինետը։ Անցյալ շաբաթ Կենտրոնական կուսակցությունը՝ ֆինանսների նախկին նախարար Տրիգվե Վեդումի գլխավորությամբ, հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության հետ։ Պատճառը կենտրոնամետ եվրոսկեպտիկների անհամաձայնությունն էր իրենց դաշնակիցների էներգետիկ քաղաքականության և Եվրամիության հետ մերձեցման ծրագրերի հետ, որի անդամ չէ Նորվեգիան։
«Ինձ համար պատիվ է խնդրել օգնելու մեր երկրին այս դժվարին պահին: Հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերները՝ ես որոշել եմ ընդունել վարչապետ Ստյորի առաջարկը՝ ղեկավարել ֆինանսների նախարարությունը», - ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)