Ոչ ոք չի պատրաստվում լքել ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն․ Ֆիցո
Աշխարհ
Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին և վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել են, որ երկրի իշխանությունները չեն դիտարկում Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։
«Ոչ ոք չի պատրաստվում, չի կազմակերպում կամ չի առաջարկում, որ Սլովակիայի ապագան կարող է լինել այս կազմակերպություններից դուրս», - Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Dennik N-ն։
Ֆիցոն իր հերթին նշել է, որ «համաշխարհային քաղաքականության նոր մարտահրավերները կարող են լուծվել միայն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Բրատիսլավայի անդամակցության հիման վրա»։
Սլովակիայի վարչապետը բերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո «աննախադեպ համաշխարհային առևտրային պատերազմի» մեկնարկի օրինակը և հիշատակել Գրենլանդիայի հանդեպ ամերիկացի առաջնորդի հավակնությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)