Կիմ Չեն Ընը շնորհավորել է Լուկաշենկոյին
Աշխարհ
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին հունվարի 26-ին Բելառուսի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով երկրների միջև համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհավորում եմ ձեզ Բելառուսի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման համար՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,- ասված է շնորհավորանքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)