Ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվել
Աշխարհ
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվել Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի մոտ պաղեստինամետ բողոքի ակցիային մասնակցելուց հետո ոստիկանությանը չենթարկվելու համար: Այս մասին հայտնում է Expressen թերթը։
2024 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած միջոցառման կազմակերպիչները իշխանություններից թույլտվություն չեն ստացել այն անցկացնելու համար։ Ցույցին մասնակցել է 20 մարդ։ Թունբերգը մեղադրվում է «գոռալու, աղմկելու, պատուհաններին հարվածելու և ոստիկաններին չենթարկվելու մեջ», գրում է թերթը։
Ցուցարարներից ոմանք դիմակներով են եղել, դեպքի մասին ոստիկանությունը գրել է իր կայքում։ Գրեթե բոլոր ակտիվիստները բերման են ենթարկվել, նրանցից յոթը այժմ մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու համար, այդ թվում՝ Գրետա Թունբերգը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)