Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 5 զոհ
Աշխարհ
Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
Հինգ մարդ է զոհվել, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ Տեղում աշխատում են ոստիկանները, բժիշկներն ու փրկարարները։
Ոստիկանությունը կատարվածը որակում է՝ որպես ծանր հանցագործություն։ «Այս պահին սա դիտարկվում է՝ որպես մահափորձ, հրկիզում և զենքով ծանր հանցագործություն»,- հայտնել է ոստիկանությունը։
