Հնդկաստանը Ռուսաստանից հականավային թևավոր հրթիռներ կգնի
Աշխարհ
Հնդկաստանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ հականավային թևավոր հրթիռներ գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։
«Պայմանագիրը կնքվել է պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհի ներկայությամբ Նյու Դելիում», - ասված է հաղորդագրության մեջ։
Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ այդ հրթիռների պայմանագիրը զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի սուզանավերի նավատորմի մարտական հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան