Թրամփ. ԱՄՆ-ն ցանկանում է ստանալ հազվագյուտ մետաղներ Ուկրաինայից
Աշխարհ
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց, հայտարարել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Մենք ակնկալում ենք գործարք կնքել նրանց հետ»,- Թրամփի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ցանկանում է երաշխիքներ ունենալ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։
Ավելի վաղ Թրամփը վրդովմունք էր հայտնել, որ ամերիկյան կողմը 200 միլիարդ դոլարով ավելի է ուղարկել Կիևի ռեժիմին, քան եվրոպական մայրցամաքի ներկայացուցիչները։ Նա նաև մեղադրել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին Միացյալ Նահանգներից «մատուցված փողերի» մեջ։
