Գազան կարող է վերածվել «մերձավորարևելյան ռիվիերայի»․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածը կարող է վերածվել «մերձավորարևելյան ռիվիերայի»։ Այս մասին հյատնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքներով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Մեկնաբանելով Գազայի հատվածը մաքրելու և զարգացնելու նպատակով «տիրանալու» ԱՄՆ-ի ծրագրերը՝ Թրամփը կարծիք է հայտնել, որ անկլավն «անհավանական ներուժ ունի», և որ «աշխարհից մարդիկ կարող են ապրել այնտեղ»։
«Այնտեղ էլ կապրեն պաղեստինցիները»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
«Մենք ֆենոմենալ ինչ-որ բան անելու հնարավորություն ունենք: Եվ ես չեմ ուզում գիտունիկի տպավորություն թողնել, բայց մենք խոսում ենք Մերձավոր Արևելքի Ռիվիերայի մասին, որը կարող է հիանալի լինել», - ասել է Թրամփը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)