USAID-ի գործողություններից տուժել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը․ Վոլոդին
Աշխարհ
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ներգրավված է եղել աշխարհի երկրներում պետական հեղաշրջումների նախապատրաստման մեջ՝ դրանով իսկ «խթանելով ժողովրդավարությունը», գրում է EADaily-ն:
Այս գործողությունների արդյունքում տուժել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Այս մասին նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը, Ղրղզստանը, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան, սա հեռու է այն երկրների ամբողջական ցանկից, որոնք տուժել են «ժողովրդավարության խթանման» հարցում նման օգնությունից։ Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ USAID-ն այդ նպատակով նախկին խորհրդային հանրապետությունների վրա ծախսել է ավելի քան 2 միլիարդ դոլար: Այս գումարի 52%-ը բաժին է ընկել Ուկրաինային»,- նշել է Պետդումայի խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)