Թրամփն առաջարկել է պաղեստինցիներին տեղափոխել Գազայից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ ավելի լավ է փախստականները Գազայի հատվածից տեղափոխվեն Եգիպտոսի կամ Հորդանանի ավելի բնակելի վայրեր։
Հրամաններ և այլ փաստաթղթեր ստորագրելիս՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Սպիտակ տուն պաշտոնական այցից մի քանի ժամ առաջ, Թրամփը առաջարկել է պաղեստինցիներին նոր վայր տալ, որը կկառուցվի «այլոց հաշվին»։
«Ես Գազայի նկատմամբ շատ տարբերվող վերաբերմունք ունեմ: Կարծում եմ՝ նրանք պետք է մի գեղեցիկ, թարմ հողատարածք ստանան, և մենք կգտնենք մարդկանց, ովքեր գումար կդնեն այն կառուցելու, գեղեցկացնելու, այնտեղ ապրելու և հաճելի դարձնելու համար», - Թրամփի խոսքերը մեջբերում է Independent թերթը։
Թրամփը լրագրողներին ասել է, որ պաղեստինցիների վարկածային վերաբնակեցումը կարող է տեղի ունենալ Եգիպտոսում կամ Հորդանանում՝ երկու երկրներ, որոնք բազմիցս մերժել են պաղեստինցի փախստականներին ընդունելու գաղափարը, կամ «այլ վայրերում», որոնք «կարող են լինել շատ գեղեցիկ, ապահով և հաճելի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)