ՀԱՄԱՍ-ը դեմ է Թրամփի՝ Գազայից պաղեստինցիներին վերաբնակեցնելու ծրագրերին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը դիտարկում է՝ որպես տարածաշրջանում քաոսի և լարվածություն ստեղծելու բաղադրատոմս, ասվում է շարժման ղեկավարության անդամ Սամի Աբու Զուհրիի հայտարարության մեջ։
Թրամփն, ինչպես հայտնել ենք, Գազայի հատվածն անվանել է «քանդելու ենթակա տարածք» և կարծում է, որ ավելի լավ կլիներ վերաբնակեցնել փախստականներին։ ԱՄՆ-ը, սակայն, չի ֆինանսավորի վերաբնակեցման ջանքերը Այս մասին ասել է Թրամփը՝ կարծիք հայտնելով, որ մերձավորարևելյան երկրները, որոնք ունեն անհրաժեշտ միջոցներ, կարող են վճարել այդ գործընթացի համար։
«Մենք անընդունելի ենք համարում Թրամփի հայտարարությունները՝ ասելով. «Գազայի բնակիչների համար այլընտրանք չկա, քան հեռանալը»: Մենք դրանք տեսնում ենք՝ որպես տարածաշրջանում քաոսի և լարվածության ստեղծման բաղադրատոմս», - ասվում է Աբու Զուհրիի հայտարարության մեջ, որը տարածել է ՀԱՄԱՍ-ը:
ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամն ընդգծել է, որ Գազայի հատվածի բնակիչները «թույլ չեն տա, որ այդ ծրագրերն իրականացվեն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)