Չեխիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին
Աշխարհ
Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման շուրջ բանակցությունները չպետք է հանգեցնեն «վատ խաղաղության», որը չի վերջացնի ներկայիս ռազմական հակամարտությունը, այլ միայն կհետաձգի հաջորդը։ Այս մասին ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին European Pravda-ի համար հոդվածում։
Դիվանագետի խոսքով, Ռուսաստանը «կպարգևատրվի» հրադադարով, որը «սառեցնում է տարածքային ձեռքբերումները կամ զրկում Ուկրաինային եվրոպական և անդրատլանտյան համայնքում իր արժանի տեղից»:
«Եթե Ռուսաստանը չվերցնի պատասխանատվությունը և վերադարձնի սառեցված ակտիվները՝ կարծես ոչինչ չի եղել, իսկ եվրոպական երկրները ստիպված լինեն վճարել Ուկրաինայի վերականգնման համար, դա կլինի ոչ թե խաղաղություն, այլ դիվանագիտության քողարկված կապիտուլյացիա»,-կարծում է Լիպավսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)