Ես չեմ շտապում․ Թրամփը՝ Չինաստանի նախագահի հետ զրույցի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի շտապում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ քննարկել առևտրային մաքսատուրքերը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ասել է, որ Չինաստանի ղեկավարի հետ զրույցը տեղի կունենա «համապատասխան ժամանակին»։
«Ես չեմ շտապում»,- ասել է Թրամփը։
Նա չի հերքել, որ ՉԺՀ-ի ղեկավարի հետ խոսելուց հետո կարող է սառեցնել չինական ապրանքների վրա նախկինում սահմանված մաքսատուրքերը, ինչպես եղավ Կանադայի և Մեքսիկայի ապրանքների մաքսատուրքերի դեպքում։
«Տեսնենք՝ ինչպես կստացվի»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել է, որ իր զրույցը Չինաստանի առաջնորդի հետ կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Փետրվարի 1-ին Սպիտակ տան ղեկավարը գործադիր հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների մատակարարման համար մաքսատուրքեր սահմանելու մասին։
Փետրվարի 4-ին Չինաստանը հայտարարեց ամերիկյան արտադրանքի դեմ պատասխան միջոցների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)