Գրենլանդիայի իշխանությունները կխստացնեն կղզում անշարժ գույք գնելու կանոնները
Աշխարհ
Կառավարությունը և Գրենլանդիայի խորհրդարանի ֆինանսների և հարկային կոմիտեն հաստատել են ուղղումը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ կտա նոր կանոններով անշարժ գույք գնել կղզում: Այս մասին հայտնել է Sermitsiaq թերթը։
«Կղզում անշարժ գույք կարող են ձեռք բերել միայն Դանիայի քաղաքացիություն ունեցող անձինք կամ Գրենլանդիայում երկու տարի մշտական բնակություն ունեցող անձինք»,- ասվում է հրապարակման մեջ։
Բնակարանային տնտեսության և ենթակառուցվածքների նախարար Հանս Պիտեր Պոուլսենն ասել է, որ անշարժ գույքի գնման կանոնները խստացնելու որոշումը հետևանք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու շահագրգռվածության։ Բացի այդ, փոփոխության օգնությամբ իշխանությունները ցանկանում են խուսափել առևտրում շահարկումներից։
Փոփոխությունը պատրաստվում է` որպես տեքստային նշում 2025 թվականի Ֆինանսական ակտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)