Լավրովը հայտնել է՝ որն է Մերձավոր Արևելքում խնդիրների լուծման «բանալին»
Աշխարհ
Պաղեստինյան պետության ստեղծումը Մերձավոր Արևելքում բազմաթիվ խնդիրների լուծման բանալին է։ Այս մասին «Վալդայ» քննարկման ակումբի մերձավորարևելյան 14-րդ համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Sputnik-ը։
«Մերձավոր Արևելքի բազմաթիվ խնդիրների լուծման բանալին, ի վերջո, պաղեստինյան պետության ստեղծումն է: Այս թեմայի շուրջ ընդունվել են Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր: «Երկու պետությունների լուծումը» հաստատվել է արտաքին բոլոր խաղացողների՝ ներառյալ Բայդենի վարչակազմի կողմից»,-ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)