Թրամփը սպառնում է Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը․ Գրենլանդիայի դեմոկրատական կուսակցության նախագահ
Աշխարհ
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին պետք է դիտել որպես սպառնալիք։ Նման դիրքորոշում է հայտնել Գրենլանդիայի դեմոկրատական կուսակցության նախագահ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Այս մասին հայտնում է WP թերթը։
«Սա սպառնալիք է քաղաքական անկախությանը, մենք պետք է պաշտպանվենք», - մեջբերում է նրա խոսքերը թերթը։
Պատգամավորը ելույթ է ունեցել Գրենլանդիայի խորհրդարանի նիստում, որտեղ օրենք է ընդունվել, որն արգելում է արտերկրից քաղաքական կուսակցությունների և նրանց երիտասարդական մասնաճյուղերի ֆինանսավորումը։
Հրատարակության տվյալներով՝ օրենքն ուղղված է պաշտպանվելու Թրամփի՝ կղզու ճակատագրի վրա ազդելու փորձերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)