Անօրինական միգրանտների առաջին խումբը ժամանել է Գուանտանամո
Աշխարհ
Անօրինական միգրանտներով առաջին ինքնաթիռը փետրվարի 4-ին վայրէջք է կատարել Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում, այս մասին հաղորդում է ABC News-ը, գրում է Euromedia24-ը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ օդանավը թռել է Տեխասի նահանգից և Գուանտանամո է տարել ոչ մեծ թվով միգրանտների, ներառյալ՝ Վենեսուելայում ստեղծված Tren de Aragua անդրազգային հանցավոր խմբավորման 10 անդամի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել էր Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն պատրաստել, որը կկարողանա տեղավորել շուրջ 30 000 մարդու:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)