Սպանվել են Սամարայի նախկին քաղաքապետը և նրա կինը․ Նրանց թոռնուհին ձերբակալվել է (տեսանյութ)
ԱշխարհՍամարայի դատարանը կալանավորել է Եկատերինա Բելսկոյին՝ Սամարայի նախկին քաղաքապետի թոռնուհուն, նշենք որ նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովին և կնոջը՝ Նատալիային սպանված են հայտնաբերել։
Հաղորդում են ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Տարխովների սպանության փաստով քրեական գործ է հարուցվել երկու օր առաջ՝ փետրվարի 3-ին։ «Երեկ նրանք եկել են խուզարկելու (Տարխովի թոռնուհուն}, այսօր ձերբակալել են նրան»,- ասել է գործակալության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ձերբակալված կինը հետաքննության հետ չի համագործակցում։
Ինչպես պարզաբանել է РИА Новости-ի աղբյուրը, մահացածների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել, իսկ Տարխովի անհետացման մասին հայտնել է նրա բիզնես գործընկերը։ Միևնույն ժամանակ, Shot Telegram ալիքը հայտնում է, որ Տարխովի և նրա կնոջ մարմինները հայտնաբերվել են Սամարայի շրջանում՝ երկուսն էլ գնդակահարվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)