Մենք դանդաղեցրել ենք գործընթացը, բայց ամբողջությամբ չենք կանգնեցրել․ Նեթանյահու
Աշխարհ
Իրանը կարող էր միջուկային զենք ձեռք բերել 10 տարի առաջ, եթե Իսրայելը չխանգարեր նրան։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կասկած չկա, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ունենալ: Նրանք հավանաբար այնտեղ կլինեին 10 տարի առաջ, եթե մենք չձեռնարկեինք տարբեր գործողություններ նրանց զսպելու համար», - ասել է նա:
«Մենք դանդաղեցրել ենք գործընթացը, բայց ամբողջությամբ չենք կանգնեցրել», - հավելել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)