Անընդունելի է Գազան վերաբնակեցնելու Թրամփի գաղափարը․ Շթայնմայեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակիչներին տարածաշրջանից տեղափոխելու առաջարկը միջազգային իրավունքի համաձայն անընդունելի է, փետրվարի 5-ին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է RBC-ն։
«Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղափոխելու, այլ կերպ ասած՝ արտաքսելու առաջարկները խոր մտահոգություն են առաջացնում տարածաշրջանում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սարսափ: Նման առաջարկներն անընդունելի են միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով, Գազայի բնակիչների վերաբնակեցումը դժվար թե կարող է լուրջ հիմք դառնալ Իսրայելի, Պաղեստինի և ԱՄՆ վարչակազմի միջև առաջիկա բանակցությունների համար։ Իր հերթին, Գերմանիայի նախագահը հիշեցրել է, որ Գերմանիան և Թուրքիան կողմ են երկու առանձին պետությունների ստեղծմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)